Բաժիններ՝

Հայաստանն ու Վրաստանը էներգահամակարգերի փոխօգնության համաձայնագրեր են ստորագրել

Օրերս Թբիլիսիում Հայաստանի ու Վրաստանի էներգետիկական գերատեսչությունների միջև համաձայնագրեր են ստորագրվել: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորած պատվիրակությունը վրաց գործընկերների հետ ստորագրել է երկու երկրների էներգահամակարգերի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև վթարային իրավիճակների ժամանակ էլեկտրաէներգիայի մատակարարման մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի ընթացքում օպերատիվ կարգավարման կազմակերպման հրահանգը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգետիկ համագործակցության համար կարևորագույն նշանակություն ունեցող այս փաստաթղթերը հայկական կողմից ստորագրել են “Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր”, “Բարձրավոլտ էլեկտրացանցեր” և “Հաշվարկային կենտրոն” ընկերությունները, իսկ վրացական կողմից “Վրաստանի պետական էլեկտրական համակարգ” և “Էլեկտրաէներգետիկական համակարգի կոմերցիոն օպերատոր” ընկերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031