Օբամայի ձեռքի մականը՝ լուրջ քննարկման առարկա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսային խոսակցության ժամանակ տեսախցիկի առջև հետաքրքրիր դրվագ է գրանցվել, որ քննարկումների թեմա է դարձել թե’ ԱՄՆ-ում, թե’ Թուրքիայում։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan-ը, Սպիտակ տան պաշտոնական կայքէջում տեղադրվել է 36 րոպե տևողությամբ տեսագրություն՝ ԱՄՆ նախագահ Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հետ կապված հեռախոսազրույցի մասին։ Տեսագրության մեջ հեռախոսազրույցի ժամանակ Օբամայի ձեռքին մական կա։

Սպիտակ տան ամենօրյա ասուլիսի ժամանակ այս դեպքի կապակցությամբ հարցերի տարափ է եղել։ Լրագրողներից մեկը հարցրել է, թե այդ մականը փատի՞ց էր, թե՞ ալյումինից։ Իսկ մեկ այլ լրագրող փորձել է ճշտել, թե արդյոք Սիրիայի մասին զրուցելու ժամանակ Օբամայի ձեռքի մականը կապ ունի՞ ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր զարգացումների հետ։

Թուրքական հասարակության մեջ, մասնավորապես՝ սոցցանցերում այս լուսանկարը քննադատության առիթ է դարձել։ Օրինակ՝ Մուհարրեմ Ինջե անունով անձը Twitter-ում գրել է. «Օբաման մատով է կանչում Թուրքիայի ԱԳ նախարարին, իսկ վարչապետի հետ խոսում՝ փայտը ձեռքին»։

Տեսանյութեր

Լրահոս