
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Օգոստոսի 03-ից 05-ը Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 06-ից 07-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 03-ից 04-ը կբարձրանա 1-3 աստիճանով:
Երևանում օգոստոսի 03-ից 06-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 07-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: