
Սիրիայում անջատվել է բջջային ու հեռախոսային կապը, ինտերնետը

Երեկ երեկոյան անջատվել է Սիրիայի բջջային և քաղաքային հեռախոսակապը: Նախ դադարեցրել են աշխատանքը Երկրի Syriatel և MTN բջջային օպերատորները, ավելի ուշ անջատվել է նաև քաղաքային հեռախոսային ցանցը:
Երկրում ինտերնետ նույնպես չկա: Դա հավանաբար արվել է կառավարական ուժերի կողմից, որպեսզի զինյալ ընդդիմադիրները միմյանց հետ կապվելու հնարավորություն չունենան:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ «ահաբեկիչների դեմ գործողություններ» են իրականացվել Հալեպի հյուսիսում: Բախումներ եղել են նաև Դամասկոսում, Հոմսում, Դեյր էզ Զորում:
BBC-ն տեղեկացնում է, որ Սիրիայի ազգային խորհուրդը հաստատել է երեկ համացանցում տեղադրված տեսանյութի իսկությունը, որում սիրիացի զինյալ ընդդիմադիրները մահապատժի էին ենթարկում Ասադի կողմնակիցներին: Սիրիայի ընդդմադիր ազգային խորհուրդը հայտարարել է, որ տեղի է ունեցել դաժանություն, սակայն արդարացել է, նշելով, որ այդ կերպ ընդդիմությունը «վրեժխնդիր է եղել նրանց կողմից իրականացված տանջանքների և սպանությունների համար»: