ՄԱԿ-ի սիրիական առաքելության ճակատագիրը՝ օգոստոսի 19-ին

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության հետագա ճակատագիրը կորոշվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ օգոստոսի 16-ին: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Էրոն:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի դիտորդների` Սիրիայում առաքելության նախկինում 30 օրով երկարաձգված ժամկետը ավարտվում է օգոստոսի 19-ին, այդ պատճառով առաքելության հետագա ճակատագիրը կորոշվի օգոստոսի 16-ին: «Նոր բանաձևի ընդունման անհրաժեշտություն կլինի», – ասել է Արոն:

Ըստ ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության՝ ֆրանսիացի դիվանագետը քննարկման անհրաժեշտությունը բացատրել է ՄԱԿ-ի ԱԽ-ում կարծիքների երկփեղկվածությամբ. Մի մասը գտնում է, թե առաքելությունը պետք է դադարեցնել, իսկ մյուս մասը՝ որ այն պետք է շարունակվի:

 

Տեսանյութեր

Լրահոս