Կիմ Չեն Ընը երկու Կորեաների վերամիավորման հարցը անհետաձգելի է համարել

Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության առաջնորդ, Կորեայի Աշխատավորական կուսակցության առաջին քարտուղար Կիմ Չեն Ընը համարում է, որ ներկա պահին կարևորագույն հարցը Կորեաների վերամիավորումն է, և այդ հարցի լուծումը ոչ մի հետաձգում չի հանդուրժում, հայտնում է Вести-ն:

Այդ մասին ասված է այսօր Կիմ Չեն Ընի հրապարակած տեսական աշխատության մեջ՝ «Եկեք գործնականում իրականացնենք Կիմ Չեն Իրի հայրենասիրական գաղափարները և շարունակենք բարգավաճ պետության կառուցումը» վերնագրով:

Իր այս աշխատանքով Կիմ Չեն Ընը կոչ է արել Հարավային և Հյուսիսային Կորեաների բնակիչներին, ինչպես նաև արտասահմանում բնակվող կորեացիներին՝ ակտիվորեն ներգրավվել ազգի վերամիավորման արդար պայքարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031