ՀՀՊ զորքերը շուտով կզինվեն C-500 համակարգերով. ՌԴ փոխվարչապետ

Մոտ ժամանակներս Ռուսաստանի բանակի զինված ուժերում կներգրավվի С-500 նոր զենիթահրթիռային համակարգ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
«Հակահրթիռային պաշտպանության զորքերում առաջիկայում կտեղակայվեն С-500 և «Վիտյազ» համակարգերի զենիթային հրթիռներ, նորագույն ռադիոտեղակայման տեխնիկա, ավտոմատացման միջոցներ»,- ասվում է Ռոգոզինի կողմից Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ղեկավարությանը ուղարկված նամակում:
Ռոգոզինը նաև հայտնել է, որ մինչև 2020 թվականը սպառազինության պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնել և արդիականացնել ավելի քան 2000 ավիացիոն համալիրներ:

Տեսանյութեր

Լրահոս