Սիրիայի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցը կվերաբերի նաև իրանական ընկերություններին

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության անդամների և այն կազմակերպությունների դեմ, որոնք սատարում են իշխանությանը. տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«Մենք ապագայում նույնպես կխստացնենք պատժամիջոցները ռեժիմին սատարող կազմակերպությունների դեմ` ինչպես Սիրիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Աֆրիկա այցի ընթացքում:

Նոր պատժամիջոցները կարող են առնչվել նաև որոշ իրանցի իրավաբանական անձանց:

Այժմ Սիրիայի դեմ արդեն գործում են մի շարք միջազգային պատժամիջոցներ, որոնք ընդունվել են ԱՄՆ-ի և Եվրոպական Միության կողմից:

Հուլիսի վերջին Եվրոպական Միությունը արդեն խստացրել էր պատժամիջոցները և ընդլայնել ֆիզիկական և իրավաբանական անձանց «սև ցուցակը», ում արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք: ԵՄ արտգործնախարարները էմբարգո են սահմանել նաև Սիրիային զենքի վաճառքի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031