
Արաբկիրի մի մասում ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, օգոստոսի 14-ին՝ ժամը10։00-ից մինչեւ օգոստոսի 15-ի ժամը 10։00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` «Պրագա» եւ «DDD» հյուրանոցային համալիրների, Գրիբոյեդով 1-5, Կոմիտաս 48, 48/1, 50, Ն. Զարյան 13-23, Վրացական 8, 10, Արաբկիր 41, 43 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: