Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. առնվազն 39 զոհ կա

Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ Փրադեշ նահանգում ուղևորներով գերբեռնված ավտոբուսն ընկել է ադունդը, ինչի հետևանքով 39 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը:

Ըստ ոստիկանության տվյալների` վարորդը լեռնային ճանապարհի վրա կորցրել է մեքենայի կառավարումը և 100 մետր ցած է գլորվել: Այժմ տարածքում փրկարարական աշխատանքներ են իրականացվում և չի բացառվում, որ զոհերի թիվն աճի:

Ըստ ոստիկանության վիճակագրական տվյալների` Հնդկաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում վթարների  քանակով: Այստեղ նման միջադեպերի հետևանքով տարեկան 110 հազար մարդ է զոհվում, ինչի հիմնական պատճառներն են ճանապարհային վատ պայմանները, մեքենաների գերբեռնվածությունը և արագության չարաշահումը:

Տեսանյութեր

Լրահոս