Ջերմուկը հանք դարձնելու դեմ բողոքողների թղթերը չեն տալիս

«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, հիշեցնելով, որ մինչ օրս չեն ստացել հունիսի 14-ին վարչապետին հղած դիմումի պատասխանը:

Հիշեցնենք, որ համաձայն այդ դիմումի, «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել էին վարչապետ Տիգրան Սարգսյանին, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ տրված բոլոր լիցենզիաների, թույլտվությունների և որոշումների պատճենների տրամադրման խնդրանքով:

Բնապահպանների փոխանցմամբ, հունիսի 26-ին ՀՀ կառավարության ընդունարանից իրենց բանավոր փոխանցվել է, որ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից:
«Սակայն անցել է մեկ ամսից ավելի ժամանակ և որևէ պատասխան չի տրամադրվել մեր պահանջած տեղեկատվության վերաբերյալ»,- տեղեկացնում են ՀԿ-ից:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031