Աֆղանստանում սպանված ամերիկյան զինվորներից մեկը հայ է

Աֆղան ոստիկանի կողմից  երեկ՝ օգոստոսի 10-ին, սպանված ծովային հետեւակայիններից մեկը 29-ամյա կապիտան Մեթ Մանուկյանն էր:

Մանուկյանը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքից էր` դատավոր Փիթեր Մանուկյանի եւ դատարանի անդամ Պատրիցա Մանուկյանի որդին: Նա ծովային հետեւակ էր ընդունվել յոթ տարի առաջ, ծառայել էր Իրաքում, ծառայության անցել Աֆղանստանում արդեն երկրորդ անգամ, հաղորդում է utsandiego.com-ը: Մանուկյանը տիրապետում էր արաբերենին եւ Իրաքում ծառայության ժամանակ տեղի բնակիչներին օգնել էր դպրոցի բացման հարցում:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աֆղանստանցի ոստիկանը երեք ամերիկացի զինծառայողներին հրավիրել է ընթրիքի, գնդակահարել նրանց եւ փախչել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031