ԱՄՆ նախագահը հաստատեց Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը

Իրանի դեմ ուղղված ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների նոր փաթեթը հաստատվել է: Ուրբաթ օրը Բարաք Օբաման ստորագրել է համապատասխան օրենքը: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Իրանի Հանրապետության դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին օրինագիծը Կոնգրեսն ընդունել է օգոստոսի 2-ին:
Օրինագծով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների և մարդկանց նկատմամբ, որոնք համագործակցում են իրանական իշխանությունների հետ ուրանի հայթայթման գործում, այսինքն` այդ երկրին վաճառում են, վարձով են տալիս կամ ուղղակի տրամադրում են տանկերներ ուրանի տեղափոխման համար:
Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում Իրանի նավթային, գազային և վառելիքային բնագավառի ընկերությունների հետ համագործակցող բոլոր անձանց համար:
Ինչպես հաղորդում է CNN-ը` սա ևս մեկ քայլ է Իրանի դեմ ճնշման մեծացման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031