
Կադիրովը կարգադրել է միջոցներ ձեռնարկել Սիրիայում ապրող չեչեններին տարհանելու համար

Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը կարգադրել է միջոցներ ձեռնարկել Սիրիայում ապրող չեչեններին տարհանելու համար: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով նրա մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Այսօրվա դրությամբ Սիրիայում բարդ իրավիճակ է: Մենք պետք է առավելագույն կերպով օգնենք մեր հայրենակիցներին: Եթե նրանցից ինչ-որ մեկը ցանկանա վերադառնալ հայրենիք, անհրաժեշտ է ամեն կերպ օգնել նրան»,- ասել է նա վարչապետի հետ կայացած հանդիպմանը:
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները լուրեր էին հրապարակել, որ Սիրիայում ապստամբների կողքին կռվում են չեչեն գրոհայիններ: Ի պատասխան՝ Կադիրովը հայտարարել էր, որ Սիրիայում ոչ մի չեչեն չկա: