Եվրամիությունը հնարավոր է նախագահ ու բանակ ունենա

Եվրամիության 11 երկրների արտաքին գործերի նախարարներ առաջարկել են ԵՄ նախագահի պաշտոն ստեղծել, նախագահը կընտրվի համընդհանուր քվեարկությամբ, ԱԳՆ ձևավորել, միացյալ եվրոպական այցագիր սահմանել և, հնարավոր է, միասնական բանակ ստեղծել, հայտնում է vesti.ru-ն:

 

Այս փոփոխություններն առաջարկվել են Եվրամիության բարեփոխումների նախագծի շրջանակներում և ընդունվել Վարշավայում կայացած Եվրամիության ապագայի հարցերով խմբերի նիստի ավարտին:

 

Խոսքը Եվրամիության 27 երկրներից ամենաազդեցիկների մասին է՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի և այլն: Այդ երկրների շարքում չկա միայն կարևոր համարվող Մեծ Բրիտանիան: Ըստ աղբյուրի՝ նշված խմբում «եղանակ են ստեղծում» Ֆրանսիան և Գերմանիան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930