
Սիրիացի ապստամբները գրավել են թուրք-սիրիական սահմանային անցակետը

Սիրիայի ապստամբներն իրենց հսկողության տակ են վերցրել Թուրքիայի սահմանի վրա գտնվող հսկիչ անցակետը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ապստամբները հանել են սիրիական դրոշը և բացել սահմանը փախստականների համար:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ անցակետի գրավմանը նախորդել է կատաղի փոխհրաձգություն: Ապստամբները շրջափակել են շենքը և կրակ բացել բանակի դիպուկահարների վրա: Մի քանի մարդ վիրավորվել է և տեղափոխվել Թուրքիա՝ բժշկական օգնություն ստանալու համար: Ականատեսների հաղորդմամբ՝ մի քանի մարդ սպանվել է: