
Դոլարը նորից է էժանանում

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 19-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406,54
դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0,24%-ով:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 8.020.000 դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 403-406 դրամով և վաճառվում է 407,5-410 դրամով: