Շվեյցարիան արգելանք են դրել Ուզբեկստանի ղեկավարությանն առնչվող մի շարք հաշիվների վրա

Շվեյցարիայի իրավապահները արգելանք են դրել Ուզբեկստանի մի խումբ քաղաքացիների հաշիվների վրա, որոնք առնչություն ունեն այս պետության ղեկավարության հետ: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Շվեյցարիայի գլխավոր դատախազությանը:

Շվեյցարական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ միջոցների վրա կալանք դնելը կապված է մի շարք անձանց կողմից խոշոր գումարներ լվանալու հետ: Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր Ուզբեկստանի երկու քաղաքացու, ովքեր կապ ունեին երկրի ներկայիս նախագահ Իսլամ Քարիմովի 40-ամյա դստեր՝ Գյուլնարայի հետ:

Ձերբակալվածները, ըստ գործակալության, Գյուլնարա Քարիմովային պատկանող «Կոկա-կոլա Ուզբեկստան» ընկերության աշխատակիցներ են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քարիմովան Իսպանիայում Ուզբեկստանի դեսպանն էր:

Ինչպես հաղորդում է Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը, իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ուզբեկստանի ևս երկու քաղաքացի, որոնք դեռ ազատության մեջ են:

Տեսանյութեր

Լրահոս