Սիրիական զարգացումները կարող են հանգեցնել ողջ տարածաշրջանի ապակայունացման. Բրահիմի

Մերձավոր Արևելքում շրջագայություն իրականացնող Սիրիայի հարցով նոր միջազգային պատվիրակ Լահդար Բրահիմին խոստովանել է, որ սիրիական հակամարտությունը սրվում է: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Հորդանանում սիրիացի փախստականների ճամբար այցելելուց հետո «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Բրահիմին հայտարարել է, որ իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի ապակայունացման:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր աշխատակիցների հավաքած տվյալների հիման վրա հաղորդում է Սիրիայում բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին և միջազգային հանրությանը կոչ անում հապճեպ քայլեր ձեռնարկել:

Փորձագետները հետաքննել են սեպտեմբերի առաջին կեսին Համա նահանգում խաղաղ բնակիչների վրա հարձակման հանգամանքները: Այդ ժամանակ զոհվել էր առնվազն 166 քաղաքացիական անձ, այդ թվում` 48 երեխա, 20 կին:

Զեկույցում նշվում է, որ սիրիական ուժերը անկանոն կրակի են մատնում տարածքները, որտեղից նրանց դուրս են մղում ապստամբները, և դա հանգեցնում է խաղաղ բնակչության համար աղետալի հետևանքների:

Տեսանյութեր

Լրահոս