Հռոմի պապը քրիստոնյաներին ու մահմեդականներին բռնության դեմ միավորվելու կոչ է արել

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն այսօր դիմել է քրիստոնյաներին ու մահմեդականներին՝ բռնության դեմ միավորվելու կոչով, գրում է vz.ru-ն:
«Կարծում եմ՝ մեր բոլորի համար եկել է բռնություններից և պատերազմներից կտրականապես հրաժարվելու ժամանակը»,- հայտարարել է նա:

 

Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել մահմեդականների հոգևոր առաջնորդներին վերջերս Լիբանան կատարած այցի ժամանակ հյուրընկալության համար և նշել, որ նրանց երկխոսություն և համագործակցություն սկսելու առաջարկ է արել, փոխանցում է Interfax-ը:

 

Բենեդիկտոս XVI-ի կոչը հնչել է մի շարք երկրներում ամերիկյան հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ցույցերի ֆոնին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930