ԱԱԾ-ն հերքում է թալիբների` Հայաստան ներթափանցելու մասին տեղեկությունը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված լուրը, թե թալիբ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան:
««Հայկական ժամանակ» թերթում տպագրված այն լուրը, թե իբր ահաբեկիչ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան հիմնովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Թերթը ինչ-որ հետին և անհասկանալի նպատակներ հետապնդելով, չպետք է խեղաթյուրի մամուլի պատասխանատուի խոսքը: Երկրի կայունությունը ավելի թանկ է, քան ակնհայտ սուտ տեղեկություն հրապարակելը, որը միտված է թերթի սպառումն ապահովելուն»,- մեկնաբանելով տեղեկությունը` Panorama.am-ին ասել է ԱԱԾ լրատվական կենտրոնի տնօրեն Արծվին Բաղրամյանը: