
Մալաթիա-Սեբաստիայի մի մասը կջրազրկվի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 20-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի (Տիչինայի փողոցից մինչեւ Մալաթիա փողոցը), Հովնաթան, Վեգների, Ոսկանյան, Բատիկյան, Մալաթիա, Դ.Վարուժան, Շրջանային փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: