Բաժիններ՝

Ստուգել են Երևանի վարչական շրջանների ղեկավարների մարտական հրաձգության կարողությունները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ, առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր մարտական զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները: Միջոցառման նպատակը Երևանի վարչական շրջանների ղեկավարների` որպես հրաձիգներ կարողությունների ստուգումն էր: Անզիջում պայքարից հետո մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը , Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ովքեր պարգևատրվեցին մեդալներով:

Ողջունելով և շնորհավորելով առաջնության մասնակիցներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առողջ ապրելակերպին ուղղված համատեղ միջոցառումները կլինեն շարունակական և դրանց մասնակցություն կունենան նաև վարչական շրջանների աշխատակազմերը: Քաղաքապետը նաև նշել է, որ նմանատիպ միջոցառումները միաժամանակ նաև կլրացնեն մայրաքաղաքային մարզական ու սպորտային միջոցառումների շարքը:

Հայաստանի սպորտի ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետի որոշմամբ Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ և ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս