ՏԻՄ ընտրությունների հարցով Ոստիկանության համակարգող խմբի նիստում խիստ հանձնարարական է տրվել
Ոստիկանությունում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված համակարգող խմբի նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են ընտրությունների երկրորդ փուլից առաջ կատարված աշխատանքը:
Նշվել է, որ արդեն իսկ մարզեր են գործուղվել կենտրոնական ապարատի ծառայողների խմբերը` տեղերում անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Քաղաքացիների հարցերին ու ահազանգերին այս ընթացքում տրվել են լիարժեք պարզաբանումներ, ոստիկանության ծառայողներն ամփոփում են ընտրությունների նախապատրաստական փուլը:
Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը հանձնարարել է ընտրությունների ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հասարակական կարգի պահպանմանը, հստակ վերահսկել օպերատիվ իրավիճակը, բացառել ցանկացած օրինախախտում և հակահասարակական արարք: