Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Ստեփանակերտի օդանավակայանի առաջիկա բացման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պլանավորված է սեպտեմբերի վերջին, գրում է ադրբեջանական APA-ն:

«Ստեփանակերտի օդանավակայանը բացելու՝ պաշտոնական Երևանի փորձերը մեծ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Հայաստանի այդ քայլերը վկայում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարել  չցանկանալու մասին: Ադրբեջանն այդ հարցով բազմիցս դիմել է միջազգային կառույցներին: Դա պետք է կտրականապես դատապարտվի միջազգային հանրության կողմից», ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930