«Երբ քո ետևից մարդիկ են գնում, դու պարտավոր ես լուծել այդ խնդիրը, որ քեզ հավատացողները չվհատվեն, չկոտրվեն, չկորեն: Սա շատ կարևոր խնդիր է, երևի թե ամենակարևորն այն խնդիրների մեջ, որը լուծում է քաղաքական գործիչը: Եթե հրաժարվում ես մի ճանապարհից, որը մինչ այդ նշել ես, պարտավոր ես այնպիսի լուծում գտնել, որ քեզ հետևող մարդիկ չվհատվեն:
«Այդ հայտարարությունը մեր կուսակցությանը չի վերաբերում, չնայած որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից փոխնախագահը մասնակցել է ՀԱԿ քաղխորհրդի նիստին, ցավոք, թյուրիմացաբար համաձայնություն է տվել այդ որոշմանը»:
1988-90 թթ. էս հասարակությունը Տեր-Պետրոսյանին համարյա Քրիստոս էր դարձրել, ֆետիշացրել էր: Երբ ինչ-որ մեկից ֆետիշ են սարքում, հետո շատ արագ տեսնում են, որ այդ ֆետիշն իրենց պես հասարակ մարդ է, հիասթափություն են ապրում:
Չեմ կարծում, որ որևէ լուրջ մարդ Հայաստանում կարող է «ոչ» ասել Եվրոպային, և չեմ կարծում, որ որևէ լուրջ մարդ Հայաստանում կարող է ասել, թե պատասխանը Եվրասիական միությունն է, քանի որ ոչ ոք չգիտի, թե դա ի՞նչ է:
Իշխանությունը և կառավարությունն արդեն իսկ գիտացկել են, որ օլիգարխիկ համակարգը պետության համար մեկ թշնամին է: Արդեն մեծանում է հանրային դժգոհությունը օլիգարխների անընդունելի վարքագծի և գոռոզության դեմ, բացի այդ տնտեսական մրցակցությունն այժմ վտանգում է օլիգարխների տնտեսական դիրքերին:
Ադրբեջանն այժմ դարձել է շատ ավելի անխոհեմ, անկանխատեսելի և ինք իրեն վնասող,և շատ առումներում Բաքվում մարդասպանի ներումը և գովաբանումը պարզապես նվեր էր Հայաստանի համար, քանի որ դրանով Ադրբեջանը վնասեց սեփական վարկին` ևս մեկ անգամ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ;
«Արդեն իսկ ակնհայտ փաստ է, որ Սերժ Սարգսյանը և իշխող կուսակցությունը որևէ մեթոդի առջև կանգ չառան այս տարվա ընթացքում` թուլացնելու ընդդիմադիր այդ ճակատը և չեզոքացնելու այն»:
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա մտներ իրավիճակը փոխելու տրամադրությամբ, քաղաքական կամքով, թիմը ակտիվացնելու, համակիների շրջանակը մեծացնելու նպատակով, վստահ եմ, որ հնարավոր էր շատ բան անել: Հաղթելու խնդիրը պետք է դրվեր, և դա հնարավոր էր:
Կապված ինչ-որ մեկի թեկնածությանը պաշտպանել-չպաշտպանելու հետ, մասնավորապես խոսքը գնում էր Հրանտ Բագրատյանի մասին, մեր կուսակցությունը որոշեց այդ հարցին անդրադառնալ հունվարյան նիստին»:
Արդեն 20 տարի Հայաստանն ընտրել է այդ ուղին` ինտեգրվելու եվրոպական կառույցներին, և իր ողջ օրենսդրական դաշտը համահունչ դարձնելու Եվրոպական միության օրենսդրությանը:
«Ես սպասում էի իր դիրքորոշմանը և պատրաստ էի ցանկացած դիրքորոշման»:
Քաղաքական դաշտում ծանրակշիռ խաղացողների չմասնակցության պարագայում բնականաբար ավելի շատ են մեծանում առանձնակի մեծ զանգվածների վստահություն չվայելող թեկնածուների շանսերը:
«Կարծում եմ` այս պահի դրությամբ` առաջադրված թեկնածուներից ամենամեծ հնարավորություններն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, և կարելի է արդեն վստահ ասել, որ նա է լինելու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը»
Հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրմանը նախագահական ընտրություններում, ՀՀՇ անդամ պատասխանեց. «Նորմալ, մարդն ասաց` եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դրեց, ապա ինքը չի խանգարի»:
«Եթե նորմալ ընդդիմություն ձևավորվի հանրապետությունում, ամեն մարդ իր խոսքի արժեքն ու չափը կիմանա»:
Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, այսօր իրականում կա մի թեկնածու` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով կարող է համախմբել ընդդիմադիր դաշտը:
Մենք պայքարեցինք տարբեր ձևաչափերով և Հայաստանի անկախ պետականության տարբեր հանգրվաններում, սակայն կուսակցությունը կարողացավ պահպանել իր ինքնուրույնությունը և հավատարիմ մնալ այն ազատական և ժողովրդավարական արժեքներին, որոնց վրա խարսխված է:
Նախագահ Տեր-Պետրոսյանի հետ ես հիանալի հարաբերություններ մեջ եմ, և չեմ կարծում` երբեք խնդիր կունենանք իրար ճանապարհ խաչաձևելու:
«Ազատություն» կուսակցության համագումարի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ չէիք եկել ՀՀՇ համագումարին, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Վատառողջ էի»:
Տխուր է, որ քաղաքական դաշտում այդ կարգի բաժանումներ են արվում:
«Ես սպասելու եմ մինչև առաջադրման վերջին ժամկետը` հունվարի 3, որ Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է»:
«ԲՀԿ-ում վստահ են, որ ժողովրդին հուզում է հայաստանյան կուսակցությունների համագործակցությունը ժողովրդի ու պետության շահը սպասարկելու, կոնկրետ իրական քայլեր, համատեղ նախաձեռնություններ իրականացնելու առումով, և ոչ թե արարողակարգային` ով ում մոտ գնաց և այլն»:
Կարծում եմ, Արամ Սարգսյանի չառաջադրվելը քաղաքական իրավիճակի ճիշտ գնահատման արդյունք էր:
Լևոն Զուրաբյանը քննադատեց իշխանություններին` նշելով, որ «Հայաստանում գնում է թուրքմենիզացիայի մի գործընթաց» և կրկին քննադատելով իր և Վարդան Օսկանյանի հայտնի զրույցի գաղտնալսումը և հրապարակումը:
«Կան մարդիկ, որոնց թվում է` եթե ինչ-որ ձևերով լեզու գտնեն արտաքին ուժերի հետ, նրանք այստեղ լիդեր կդառնան: Ո´չ, ախպեր ջան, դու այստեղ նախ դարձիր լիդեր, որից հետո քեզ հետ հաշվի կնստեն»
«Գտնում եմ, որ Հրանտ Բագրատսյանի առաջադրումը շատ դրական ազդեցություն է ունենալու, որովհետև այդ դեպքում ազատական ուժերը, ի դեմս Հրանտ Բագրատյանի՝ կունենան իրենց թեկնածուն»:
«Կարծում եմ, Արամ Սարգսյանի չառաջադրվելը քաղաքական իրավիճակի ճիշտ գնահատման արդյունք էր: Իմ տեսակետով` ճիշտ որոշում է ընդունել»:
Կարծում եմ, որ դաշտը պետք է թողնել Սերժ Սարգսյանին, ինքը և իր ստեղծած իրավիճակը:
Այսօր կայացավ «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը, որին հրավիրված էին մի շարք հայտնի քաղաքական գործիչներ:
Լևոն Զուրաբյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը ուրիշ գծի վրա են, Դո՞ւք որ գծի վրա եք: Այսօր «Հանրապետություն» կուսացկության համագումարին` լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցին ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն ասաց. «Գիծը ո՞րն ա: Ես գծի վրա չեմ ըլնում, միշտ ուղիղ ու ճիշտ»։