«Իմ սպասումն այն է, որ Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի». ՀՀՇ անդամ

«Ընկալել եմ շատ հանգիստ, նորմալ: Ընդհանրապես Տեր-Պետրոսյանի ելույթները միանգամից գնահատելը և կարծիք հայտնելը դժվար է, որովհետև մշտապես առաջանում է խորհելու, կարդալու, հասկանալու կարիք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ՀՀՇ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը` պատասխանելով հարցին` ինչպե՞ս ընկալեցիք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ համագումարում:

Իսկ մեր հարցին, թե արդյոք Մուրադ Գրիգորյանը սպասումներ ունե՞ր նախագահական ընտրություններում` Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման հետ կապված, նա պատասխանեց. «Իմ սպասումը, իմ ներքին զգացողությունը, համոզմունքը և ակնկալիքն այն է, որ Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի»:

Բոլորը կարծես համագումարի ժամանակ էին սպասում նրա կողմից թեկնածության առաջադրման մասին հայտարարությանը, ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չհայտարարեց այդ մասին: Մեր այս հարցադրմանն ի պատասխան, Մ.Գրիգորյանն նշեց, որ չի կարող ասել:

Այնուամենայնիվ՝ հետաքրքրվեցին՝ բայց Դուք ամեն դեպքում սպասո՞ւմ էիք:

Կարդացեք նաև

«Ես սպասելու եմ մինչև առաջադրման վերջին ժամկետը` հունվարի 3, որ Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է»:

Իսկ այլ սցենար չե՞ք տեսնում, այսինքն` ՀԱԿ-ի կողմից այլ թեկնածուի առաջադրում՝ հարցին, Մուրադ Գրիգորյանը պատասխանեց.  «Անձամբ ես` ո´չ»:

Տեսանյութեր

Լրահոս