«Պայքար, պայքար մինչև վերջ, և վե´րջ» (տեսանյութ)

Այսպես` կես կատակ, կես լուրջ  ավարտեց իր ելույթն այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ՀՀՇ 17-րդ համագումարում` ստեղծելով տպավորություն, որ ՀՀԿ վերջին համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ոգեշնչել է ոչ միայն բազմաթիվ քաղաքացիների, ովքեր սոցիալական կայքերում իրենց գրառումներն ավարտում են թևավոր դարձած «և վե´րջ արտահայտությամբ», այլ նաև  Հայ ազգային կոնգրեսին:

Իր ելույթում Լևոն Զուրաբյանը քննադատեց իշխանություններին` նշելով, որ «Հայաստանում գնում է թուրքմենիզացիայի մի գործընթաց» և կրկին քննադատելով իր և Վարդան Օսկանյանի հայտնի զրույցի գաղտնալսումը և հրապարակումը:

«Այս իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար, եթե պետք է՝ կարող են տասը մարդ սպանել, 150 քաղբանտարկյալներ տարիներով պահել բանտերում, եթե պետք է՝ գաղտնալսում անել, դա էլ կանեն: Սա դաժան, ցինիկ ախոյան է, և մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում գնում է Թուրքմենստան դառնալու մի գործընթաց: Սյսօր Սերժ Սարգսյանի գլխավորւթյամբ իշխանությունը զբաղված է դրանովԱյսօր իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորւթյամբ, զբաղված է դրանով»,- ասաց ՀԱԿ համակարգողը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս