«Տեր-Պետրոսյանի հետ երբեք խնդիր չենք ունենա` իրար ճանապարհ խաչաձևելու». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

«Իմ թեկնածության առաջադրման մեջ կա նաև ամեն ինչ արագացնելու և որոշակիացնելու պահանջ: Ուզում եմ ասել, որ նախագահ Տեր-Պետրոսյանի հետ ես հիանալի հարաբերություններ մեջ եմ, և չեմ կարծում` երբեք խնդիր կունենանք իրար ճանապարհ խաչաձևելու: Ես նման մտադրություն չունեմ»,- այսօր «Ազատություն» կուսակցության համագումարում ասաց կուսակցության ղեկավար և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով կուսակցության կողմից առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ իր առաջադրման հիմնական նպատակը 5 տարի առաջ սկսված ՀԱԿ-ի շարժման մեջ գաղափարակից, քաղաքական և տնտեսական ընդհանրություններ ունեցող մարդկանց թիմ կազմավորելն է` ՀԱԿ-ի ներկայիս և նախկին անդամ կուսակցություններից:

ՀՀ նախկին վարչապետն իր ելույթում մանրամասն անդրադարձ կատարեց Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև տնտեսական խնդիրներին:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս