Սասուն Միքայելյանի կարծիքով` ՀՀԿ-ն «մեծ-մեծ խոսում է»

«Ես որ չեմ իմանում` ովքե՞ր են թեկնածուները… կարող ա Բագրատյանը վաղը չառաջադրվի: Կա՞ թեկնածուների ցուցակը, դու գրի տուր, ես ասեմ` ում եմ ընտրելու: Կա՞, լրիվ պա՞րզ ա քո համար»,- այսօր «Ազատություն» կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը` ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ նա չի հայտնում իր դիրքորոշումը Հրանտ Բագրատյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության մասին:

«Ես ինտրիգիստ չեմ, ցավդ տանեմ, ես վիրավորվում եմ նման բաներից: Ես ազգի զինվոր եմ եղել, միշտ եղել եմ ժողովրդի կողքին, քաղաքապետ եմ եղել, երկար տարիներ պատգամավոր եմ եղել, ու բոլորդ էլ գիտեք, որ առանց որևէ միջոցների եմ ընտրվել պագտամավոր: Ծառայել եմ իմ ժողովրդին ու ծառայելու եմ»,- ավելացրեց ՀԱԿ անդամը:

Լրագրողներից մեկը հիշեցրեց իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների տեսակետն այն մասին, որ մյուս թեկնածուները նախագահական ընտրություններում պետք է պայքարեն երկրորդ պատվավոր հորիզոնականի համար, և խնդրեց մեկնաբանել այն:

«Որ նորմալ ընդդիմություն չի ձևավորվել, Հանրապետականն էլ մեծ-մեծ խոսում ա: Եթե նորմալ ընդդիմություն ձևավորվի հանրապետությունում, ամեն մարդ իր խոսքի արժեքն ու չափը կիմանա»,- պատասխանեց Սասուն Միքայելյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանն այսօր ներկա էր «Ազատություն» կուսակցության համագումարին, որտեղ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու:

Տեսանյութեր

Լրահոս