«Սա օլիգարխների դարաշրջանի մայրամուտն է». Ռիչարդ Կիրակոսյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ամփոփելով անցնող տարին, անդրադարձավ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության կարևոր իրադարձություններին:

Խոսելով ներքաղական միտումների մասին` Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձավ Հայաստանի օլիգարխներին և նրանց նշանակությանը Հայաստանի տնտեսության մեջ:

«Օլիգարխների ուժն իրականում նվազում է, և շատ առումներով` սա օլիգարխների դարաշրջանի մայրամուտն է: Իշխանությունը և կառավարությունն արդեն իսկ գիտացկել են, որ օլիգարխիկ համակարգը պետության համար մեկ թշնամին է: Արդեն մեծանում է հանրային դժգոհությունը օլիգարխների անընդունելի վարքագծի և գոռոզության դեմ, բացի այդ տնտեսական մրցակցությունն այժմ վտանգում է օլիգարխների տնտեսական դիրքերին: Շատ ավելին պետք է արվի, բայց օլիգարխներն այլևս չեն կարող պահպանել իրենց հզորություն»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս