«Կենացները չեմ քննարկում». Ալեքսանդր Արզումանյանը` Սերժ Սարգսյանի ելույթի մասին
«Դեռ որոշված չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով հարցին` «Ազատ դեմոկրատները» թեկնածու առաջադրելո՞ւ են նախագահական ընտրություններին, թե՞ ոչ:
Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրմանը՝ հարցին ի պատասխան, ՀՀ նախկին արտգործնախարարը պատասխանեց. «Գտնում եմ, որ սա շատ դրական ազդեցություն է ունենալու, որովհետև այդ դեպքում ազատական ուժերը, ի դեմս Հրանտ Բագրատյանի՝ կունենան իրենց թեկնածուն»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է Ալեքսանր Արզումանյանը գնահատում ՀՀ նախագահի վերջին ելույթը, ինչին ի պատասխան պարոն Արզումանյանն ասաց, թե չի ուզում քննարկել դա: Հարցին, թե՝ ինչո՞ւ չեք ուզում քննարկել», Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Կենացները չեմ քննարկում»: