«Դու կարո՞ղ ա Ազգային անվտանգությունից ես» (տեսանյութ)
«Ազատություն» կուսակցության համագումարի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ չէիք եկել ՀՀՇ համագումարին, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Վատառողջ էի»:
Իսկ Հրանտ Բագրատյանի թեկնածության վերաբերյալ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն ասաց, որ «շատ նորմալ» է վերաբերվում Հրանտ Բագրատյանի առաջադրմանը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին` իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյա՞նն առաջադրվի:
«Ժամանակը ցույց կտա: Ես ասել եմ` տարեվերջին հանդես կգամ մամուլի ասուլիսով»,- պատասխանեց նա:
Իսկ իր տրամադրվածության մասին Սասուն Միքայելյանը նշեց, որ մարտական է տրամադրված:
«Իսկ ո՞ւմ դեմ եք մարտականորեն տրամադրված, պարոն Միքայելյան»,- հարցրեց լրագրողներից մեկը:
Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ մարտական է տրամադրված «հանուն մեր ժողովրդի ազատության և ազատագրվելու»:
Իսկ հարցին, թե ումի՞ց ազատագրվելու, ՀԱԿ անդամն պատասխանեց. «Այսօրվա իրավիճակից»:
«Իսկ ովքե՞ր են պատասխանատու այդ իրավիճակի համար»՝ հարցին, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Իշխանությունը: Ինչի դու չե՞ս իմանում»:
«Ւշխանությունը` ո՞ւմ գլխավորությամբ»՝ հարցրեց լրագրողը:
«Այ քեզ բան: Դու կարո՞ղ ա Ազգային անվտանգությունից ես»,- ժպտալով պատասխանեց Սասուն Միքայելյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: