
Հարգում եմ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը. Վլադիմիր Կարապետյան

«Հարգում եմ այդ դիրքորոշումը, այդքանը: Իր դիրքորոշումն է և ինքը մեկնաբանել է հարցազրույցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումը:
Իսկ հարցին` արդյոք Տեր-Պետրոսյանի այդ որոշումն անակնկա՞լ էր, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ո´չ անակնկալ էր, ո´չ էլ անակնկալ չէր: Ես սպասում էի իր դիրքորոշմանը և պատրաստ էի ցանկացած դիրքորոշման»: