Երգ ու պար` Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանդիպմանը (տեսանյութ)
Այսօր իրենց նախընտրական քարոզարշավի վերջին օրը եզրափակիչ ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահի թեկնածուները: Թեկնածուներից «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտրողների առջև ելույթ ունեցավ Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթը բավական տպավորիչ էր և արժանացավ դահլիճում հավաքված մեծաքանակ բազմության բուռն ընդունելությանը: Իսկ բացի Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից` ներկաներին իրենց կատարումներով ուրախացրին մի քանի հայտնի երգիչներ: Նախ` մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, երգիչ Կարեն Մանուկյանը ներկայացրեց թեկնածուի կարգախոսական երգը` «Հնարավոր է», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ոգևորիչ խոսքից հետո ելույթ ունեցան հայտնի «Ռեինկարնացիա» խումբը, Ներսիկ և Աղասի Իսպիրյանները և այլն:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում