«Միացո´ւմ, միացո´ւմ». շարժմանը միացավ Դաշնակցությունը (տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում կրկին տեղի ունեցավ հանրահավաք` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում միացան նոր գործիչներ, հայտնի դեմքեր և նաև քաղաքական ուժեր: Այսօրվա հանրահավաքը նշանավորվեց, մասնավորապես, Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցչի ներկայությամբ: Եվ երբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ պայքարին միացել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, հրապարակում աննախադեպ ոգևորություն առաջացավ, և բազմությունը սկսեց բացականչել. «միացո´ւմ, միացո´ւմ»: Դաշնակցության անունից հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Իր ելույթում Ռուստամյանը մասնավորապես ասաց, որ Դաշնակցության անունից ինքը ողջունում է բոլորին: «Ձեր ներկայությունն այստեղ մեծ գործի սկիզբն է: Դուք արել եք գլխավորը` հաղթահարել եք վախը: Ուրեմն կարող եք անել անհնարինը, կարող եք հասնել ցանկացած նպատակի»,- ասաց դաշնակցական պատգամավորը:
«Ազատության այս հրապարակն արդեն քանի օր է` սպասում էր, ուզում էր տեսնել Դաշնակցությանը: Մենք այստեղ ենք: Մենք եկել ենք այս հանրահավաքին: Ինչպես հայտարարել էինք, Դաշնակցությունը ձեր կողքին է»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում