Վիճաբանություն և քաշքշոց` Ազատության հրապարակում (տեսանյութ)

Այսօր երեկոյան ժամը 18։30-ի մոտակայքում միջադեպ տեղի ունեցավ Ազատության հրապարակում, որտեղ հարյուրավոր քաղաքացիներ սպասում էին ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մի քանի երիտասարդներ, ովքեր հայտնի են որպես քաղաքացիական ակտիվիստներ, մոտեցան «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին` պահանջելով պարզաբանումներ տալ, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց առաջ չի խորհրդակցել ժողովրդի հետ: Արդյունքում տեղի ունեցավ վիճաբանություն, երբ Արմեն Մարտիրոսյանը հարթակից նշված երիտասարդներին անվանեց սադրիչներ: Սրան բուռն արձագանքեց բազմությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես հրապարակում էր, ժողովրդին հանգստության կոչ արեց: Ի վերջո, մոտեցան ոստիկանները և հեռացրեցին ակտիվիստներին:

Մանրամասները`168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս