Հրանտ Բագրատյանը կդիմի՞ Սահմանադրական դատարան

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այս առավոտյան անդրադարձավ նախագահական ընտրությունների վերաբերյալ հրապարակված նախնական թվերին` իր կասկածը հայտնելով մասնավորապես իրեն վերագրված 2 տոկոս արդյունքին:

«Մեզ ինչ-որ թիվ են տալիս (2%)՝ բավականին ցածր։ Առաջին հայացքից սա պարտություն է։ Իրականում, սակայն, ես հպարտ եմ այդ 30000 ձայնի համար (կարծում եմ մեր շուրջ 100000 ձայնից մեզ այդքանն են թողնելու)։ Հասկանում եմ, որ իշխանությունները համառորեն շարունակում են պարզապես խլել իմ այդ էլ ոչ մեծաթիվ ձայները։

Ընտրակաշառքներ, լցոնումներ, կրնկնաքվեարկություններ, խայտառակ ցուցակներ։ Մենք դեռ կքքնարկենք պաշտոնապես բողոքարկելու խնդիրը։ Մեր ձեռքի տակ եղած արձանագրություններից միայն մի քանիսն են 5%-ից պակաս և որպես կանոն տատանվում են 5-8%-ի շրջանակներում»,- հայտարարել է Բագրատյանը:

Ելնելով վերոհիշյալից` մենք փորձեցինք ճշտել` արդյոք Հրանտ Բագրատյանը բողոքարկելո՞ւ է ընտրությունների արդյունքները: Թեկնածուի կենտրոնական շտաբի մամլո խոսնակ Կարինե Հարությունյանն այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ  մի քանի ընտրատեղամասերի բողոքն արդեն պատրաստ է:

Կարդացեք նաև

«Իսկ ընդհանուր` Սահմանադրական դատարան դիմելու հարցն իրավաբանները դեռ ուսումնասիրում են»,- նշեց Կ.Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս