Ես քվեարկեցի մի նոր Հայաստանի համար. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի թիվ 4/27 ընտրատեղամասում (Արաբկիր վարչական շրջան) քվեարկեց ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե հանուն ինչի է քվեարկել նա, Հրանտ Բագրատյանն ասաց. «Ես ներկայացրել էի իմ ծրագրերը:

Ես բոլորովին այլ Հայաստան եմ պատկերացնում, գիտեք, որ տեղի ունեցավ բախում պետական կապիտալիզմի, ինչպես իրենք են փիլիսոփայորեն ձևավորել, և մեր ժողովրդական կապիտալիզմի միջև: Սա գաղափարական գետնի վրա: Քաղաքական գետնի վրա` կարծում եմ` ես քվեարկեցի մի նոր Հայաստանի համար, որին վաղ, թե ուշ պետք է ձեռնամուխ լինեմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս