«Ասում ենք Սաշիկ, հասկանում ենք Սերժիկ…». Ռուբեն Հախվերդյանի ելույթը Ազատության հրապարակում (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին, ի թիվս բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչների, Րաֆֆի Հովհաննիսյանին միացավ նաև հայտնի երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Հախվերդյանի ելույթը, ինչպես սովորաբար լինում են իր երգերը, խիստ քննադատական էր: Իր խոսքում սիրված երգիչը մասնավորապես հայտնեց իր վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ, որը, ինչպես նա նշեց, արդեն քսան տարի արտահայտում է իր երգերում` չնայած  իրեն եթեր շատ քիչ են թողնում:

«Մենք, ասենք, ասում ենք Սաշիկ, հասկանում ենք Սերժիկ, կամ ասում ենք Սերժիկ, հասկանում ենք Սաշիկ… Մենք այսօր ոչ միայն բնազդաբար, այլ գիտակցաբար հավաքվել ենք իրար կողքի, որպեսզի փրկվենք այս գայլերից, ովքեր զբաղված են մեզ կեղեքելով ու կողոպտելով»,- հայտարարեց Ռուբեն Հախվերդյանը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս