Երևանում այսօր մեկնարկեց «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի և «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման համատեղ կազմակերպած Ներքին և ընտանեկան բժշկության կոնգրեսը:
Այսօրվանից տեսչական մարմինները սկսել են տարբեր հիմնարկներում ստուգումները՝ առողջապահության նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանի կատարումը ստուգելու նպատակով: Խոսքն այն հրամանի մասին է, համաձայն որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ էլ տեղեկանք, որ իրենց հակացուցված է պատվաստվել:
Հոկտեմբերի 11-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսով վարակվելուց, ապա առողջանալուց հետո որքան ժամանակ հետո է անհրաժեշտ թեստ հանձնել, ասել էր.
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այժմ հոսպիտալացվելու իրենց հերթին սպասող 300 քովիդ վարակակիրների հարցի կարգավորմանը, հայտնեց, որ այժմ կորոնավիրուսով ստացիոնար բուժում ունեցող մարդկանց համար նախատեսված 2600 մահճակալ արդեն իսկ զբաղված է, ու եթե անգամ այդ քաղաքացիներին հոսպիտալացնելու համար փորձեն մահճակալային ֆոնդն ավելացնել, դրանով հարցը չի կարգավորվի:
Որոշ ժամանակ առաջ տեղահանված արցախցիները եղել էին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, իրենց դիմավորած ներկայացուցչին նամակ էին փոխանցել ու խնդրել հանդիպում որևէ պատասխանատու անձի հետ: Արդյունքներ չկան:
Հերթական անգամ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անելուց հետո Արցախից տեղահանված քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակ: Գրասենյակի մոտ հավաքվածները հայտնեցին, որ դեռ մեկ ամիս առաջ են նամակ փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչներին, խնդրել են ընդունելություն՝ իրենց հարցերով զբաղվելու համար, սակայն այս ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկվել:
Բնիկ հադրութցի Մարինա Հովհաննիսյանը մեկն էր Արցախից տեղահանված այն քաղաքացիներից, որոնք առավոտից ակցիա էին անում կառավարության շենքի մոտ: Մարինա Հովհաննիսյանի ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, դրանից հետո ինքը շարունակել է ապրել Հադրութում:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, թե տպավորություն ունի, որ պետական պաշտոնյաները կորոնավիրուսի, դրա դեմ պատվաստումների կամ ՊՇՌ թեստ հանձնելու, ինչպես նաև առողջապահության նախարարի հայտնի հրամանի վերաբերյալ իրենց հայտարարություններով նաև ՍԴ-ին են որոշակի ազդակներ տալիս կամ ճնշման փորձեր կատարում:
Կառավարության ներկայացուցիչները հլու-հնազանդ ամեն բան անում են Նիկոլ Փաշինյանի հրահանգներն ի կատար ածելու համար: Այս անգամ խոսքը՝ Կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում Փաշինյանի՝ բարկության ու տված հրահանգի մասին է, այլ կերպ ասած՝ բոլոր հնարավոր ու անհնար գործողություններով հանրության մեծ շերտին դրդելու, պարտադրելու պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր)՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կայացավ «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետ Գևորգ Նավոյանի և Անահիտ Գրիգորյանի գործով դատական նիստը:
Հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով հարցաքննվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործի կամ, ինչպես հանրությանն է հայտնի, հեմոդիալիզի սարքավորումների քրեական գործի դատաքննության փուլում վկա Արսեն Թորոսյանի հարցաքննությունը, թերևս, ամենասպասված իրադարձությունն էր այս գործի շրջանակներում:
ԱԺ-կառավարության հերթական հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց Կառավարությանը, թե արդյո՞ք գործադիրում կա որևէ պաշտոնյա, որը կբարձրաձայնի Ադրբեջանի կողմից Արցախի հայկական տարածքներն օկուպացնելու մասին:
«Ուրախությամբ ուզում էի փաստել, որ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ լավ գործընկերային ջերմ բարեկամական հարաբերություններ են ձևավորվել իմ մոտ, իմ պաշտոնավարման, այս պաշտոնում իմ նշանակման գրեթե առաջին իսկ օրվանից»,- ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին ի պատասխան՝ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով Իրան կատարած այցի որոշ մանրամասներ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով վկաների հարցաքննության փուլը:
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին հարցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը ունե՞ն եզրակացություն պատերազմի պարտության վերաբերյալ այն կոնտեքստում, թե արդյո՞ք այդ ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանները բավարարելուն միտված ընթացք է ունեցել պարտությունը, ու արդյո՞ք ունեն տվյալներ, օրինակ, Հադրութից Շուշի հատվածում պայմանավորվածությունների մասին:
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հարց տրվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին՝ արդյոք նա ունի՞ այն հարցի պատասխանը, թե գործող իշխանության ներկայացուցիչներն իրականում ովքեր են, և արդյո՞ք վայելում են Կրեմլի որոշ շրջանակների աջակցությունը: Լրագրողը հնչեցրած հարցում շեշտեց այն հանգամանքը, որ այս իշխանություններն ունեն արևմտյան գործակալների համարում, իսկ դրան զուգահեռ՝ կայացնում են ամենապրոռուսական որոշումները, մասնավորապես՝ ռուսական դրոշի ներքո Սիրիա զորք ուղարկելը կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ռուսական ընկերության կողմից մասնավորեցումը:
«Ականատես ենք լինում բարձրաստիճան զինվորականների կալանավորումների: Արդյո՞ք պարտության մեղավորներ են փնտրվում, թե՞ գործող իշխանությունն այսպիսով ուշադրություն է շեղում: Եվ գուցե հերթը հասնելու է այդ բարձրաստիճան զինվորականների՞ն»,- 44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում այս հարցն ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին:
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանից պաշտոնական մակարդակով չեն արձագանքում Ադրբեջանից եկող ծաղրական հայտարություններին և ի՞նչ պետք է անել, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կրկնեց, որ միակ տարբերակն այս իշխանության հեռանալն է:
44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին նվիրված մամուլի ասուլիսի մեկնարկին ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ներածական խոսքում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու թեզին:
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի նախաբանում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ այս մեկ տարվա ընթացքում հանրության մոտ առաջացած հարցերին, որոնք, ըստ Քոչարյանի, չեն ստացել տրամաբանված և ողջամիտ պատասխաններ:
«Ազգային աղետ հայ ժողովրդի համար». այսպես բնորոշեց 44-օրյա պատերազմը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի մեկնարկին: Երկրորդ նախագահի խոսքով՝ ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացրել, բայց մեկ տարվա ընթացքում հանրությունը չի ստացել այդ հարցերի տրամաբանված կամ ողջամիտ պատասխանները: Նախքան լրագրողների հարցերին պատասխանելը՝ Երկրորդ նախագահն իր ներածական խոսքում 44-օրյա պատերազմին առնչվող մի քանի հարցի անդրադարձավ:
Սեպտեմբերի 14-ին «Հայաստան» դաշինքի անդամների և ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի հետ հանդիպում-քննարկումից հետո հայտարարություն տարածվեց, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ էր տվել՝ «մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրության ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները Դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ՝ Դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար»։
Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումներին՝ գաղտնալսումներ, հեռախոսազանգերի վերծանումներ և այլն, Պապոյանը վստահություն հայտնեց, որ իր իրավունքները խախտողները պատասխանատվության են ենթարկվելու:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը՝ այսօր Երևանի Մարզահամերգային համալիրում գումարվել էր դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի՝ էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է:
Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել «ՀՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է զենք պահելու և կրելու իրավունք տալ պարեկային ծառայողներին:
Կառավարության սեպտեմբերի 30-ի նիստում հաստատված որոշմամբ Հայաստանում կիրականացվի անկանխիկ դրամաշրջանառություն, կսահմանափակվի կանխիկ դրամային գործառնությունների ծավալը: Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագիծը նպատակ ունի տնտեսության մեջ բարձրացնել հարաբերությունների թափանցիկությունը:
«Այս որոշմամբ, 2020թ. նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը, ըստ էության, մոտենում է 100 մլրդ դրամին, և սա շատ կարևոր է, և մենք շարունակելու ենք այս գործընթացը մի նկատառմամբ, որ մենք զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունը պիտի ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունը և ակտիվությունը Արցախում խթանելու նպատակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խուզարկություն է իրականացվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տանը, և, ըստ մեր տեղեկությունների, խուզարկվել է նաև Տոնոյանի մոր բնակարանը, որտեղ նա ապրում է դստեր հետ:
2021թ. սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) աշնանային եզրափակիչ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև: Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում հավաքագրած տեղեկությունների հիման վրա համանուն զեկույցը պատրաստել էր իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը։ Զեկույցն ու բանաձևն անդրադառնում են զոհերի ու վիրավորների, ռազմագերիների ու անհետ կորածների, տեղահանված անձանց հարցերին, ինչպես նաև՝ պատերազմական հանցագործություններին։