Թերապևտը պիտի կարողանա զբաղվել համակցված հիվանդություններով հիվանդների վարմամբ. Լամարա Մանուկյան

Երևանում այսօր մեկնարկեց «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի  և «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման համատեղ կազմակերպած Ներքին և
ընտանեկան բժշկության կոնգրեսը:

«Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ, բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս կոնգրեսում համախմբել են ներքին հիվանդությունների բժիշկներին՝ թերապևտներին և ընտանեկան բժիշկներին՝ քննարկելու հիվանդությունների բուժման, վարման ու կանխարգելման վերաբերյալ այն բոլոր հարցերը, որոնք կներկայացվեն  երկօրյա քննարկումների  ընթացքում:

«Կոնֆերանսի գլխավոր առանցքը համակցված հիվանդություններով հիվանդն է: Այսինքն՝ 21-րդ դարի թերապիայի, ներքին հիվանդությունների մարտահրավերը նա է, որ ընտանեկան բժիշկը, թերապևտը կարողանա հանգիստ, անկաշկանդ, գրագետ վարել համակցված համախտանիշներով կամ համակցված հիվանդություններով հիվանդին: Ոչ թե մեկ հիվանդություն բուժի, այլ մեկ օրգանիզմում դիտարկի և հայտնաբերի բոլոր այլ պաթոլոգիաները, այլ հիվանդությունները և միաժամանակ կարողանա վարել: Այո, միջազգային բժշկությունն ասում է, որ դա մեկ մարդ պետք է անի, որովհետև, երբ հիվանդը գնում է տարբեր մասնագետների մոտ, ամեն մի մասնագետ նշանակում է իր բուժումը՝ հաշվի չառնելով մյուս մասնագետի նշանակումները, և մենք այստեղ ունենում ենք տարբեր կողմնակի ազդեցություններ»,-ասաց Լամարա Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ ընտանեկան բժիշկը պիտի տիրապետի բոլոր հիվանդություններին, դրանց բուժման եղանակներին, անհրաժեշտության դեպքում իրականացնի նեղ մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև կարողանա կանխարգելել նոր զարգացող հիվանդությունները ու հիվանդին տա որակյալ կյանք:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս