2021թ. սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) աշնանային և եզրափակիչ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև: Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում հավաքագրած տեղեկությունների հիման վրա համանուն զեկույցը պատրաստել էր իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը։ Զեկույցն ու բանաձևն անդրադառնում են զոհերի ու վիրավորների, ռազմագերիների ու անհետ կորածների, տեղահանված անձանց հարցերին, ինչպես նաև՝ պատերազմական հանցագործություններին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, որով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ունի 2 նոր պաշտպան՝ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Լուսինե Սահակյանը։
Երգիչ Հայկոյի ընկերները՝ Կամո Սեյրանյանը, ԳագԱ Ամատունին, Արսեն Գրիգորյանը, Ալլա Լևոնյանն ու Սյուզան Մագարյանը, քիչ առաջ հիվանդանոցի բակից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեցին, որ մի քանի օր հիվանդանոցում գտնվող Հայկոյի առողջական վիճակում կա դրական դինամիկա ու հակառակի մասին տեղեկությունները կեղծ են:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորք նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Ավան և Նոր Նորք նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը:
Կառավարության հերթական նիստի մեկնարկը տրվեց Հայաստանի կորոնաիրավիճակին անդրադարձով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ երեկ իրականացված 6.221 թեստավորումից 906 դրական դեպք է գրանցվել, արձանագրվել է 16 մահ: Ավանեսյանի խոսքով՝ այժմ կովիդ պացիենտների համար 18 բժշկական կազմակերպություններում հատկացված է 2156 մահճակալ, որոնցից զբաղված են 2006-ը, այլ կերպ ասած՝ մահճակալային կարողությունների 85%-ը:
Կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված զեկուցվող հարցերը քննարկելուց առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի հրամանին, համաձայն որի՝ «պատվաստում չունեցող քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը 2 անգամ ՊՇՌ հետազոտության արդյունքներ ներկայացնել գործատուին, որպեսզի իրավունք ունենան աշխատանքի ներկայանալ:
Ընդամենը մեկ շաբաթից, այսինքն՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Առողջապահության նախարար, մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանի հրամանը, որի համաձայն՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է գործատուին ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ բացասական թեստի պատասխան, կա՛մ էլ համապատասխան տեղեկանք պատվաստումը տվյալ անձին հակացուցված է լինելու մասին:
168.am-ի խմբագրությունը ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ էր ստացել Արարատի մարզի մի խումբ խաղողագործներից, թե Պռոշյանի կոնյակի գործարանը նախապես պայմանավորված 1կգ խաղողի համար 130 դրամ վճարելու փոխարեն՝ իրենց առաջարկում է մթերել 115 դրամով, բացի այդ, մթերված խաղողի գումարից 10%-ը պահում են՝ առանց որոշակի հստակեցման:
Ավետյանի խոսքով՝ եթե այս ամենի մեջ քաղաքական նպատակներ չեն, ապա պետք է հանրությունը տեղեկանա, որ Գեղամասար համայնքը կարող է խնդիրների առաջ կանգնել, քանի որ համայնքի 18 գյուղերն ունեն 80 կմ սահմանային հատված՝ իրենից բխող խնդիրներով:
«Առաջինը ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր պետության անկախության 30-ամյակի կապակցությամբ և պատկերացնելով՝ ինչ դժվար ժամանակաշրջանում կազմավորվեց մեր պետությունը՝ Սպիտակի երկրաշարժից հետո, Արցախյան պատերազմները, վերջին մեր պատերազմը, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մեր պետությունը դուրս կգա այս իրավիճակից, և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որը պետք է լինի, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիքներ ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Եթե աշխատանքի եք գնում առավոտյան ժամը 8-10-ի հատվածում, ու տուն վերադառնում երեկոյան ժամը 17-20:00-ի սահմաններում, ապա հնարավոր չէ երևանյան տրանսպորտային խցանումներին զուգահեռ՝ չտեսնել մարդկանցով խցանված հանրային տրանսպորտի միջոցները՝ հիմնականում առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորություն պահելու՝ մոռացած կորոնավիրուսն ու դրա վարակման հնարավորությունների մասին:
«Իհարկե, վատ: Ուրիշ բան էր, եթե թեստը անվճար լիներ: Թեստը՝ վճարովի, պատվաստումն՝ անվճար, մի քիչ ճիշտ չի: Մարդիկ էդ ինչքա՞ն աշխատավարձ են ստանում, որ մի հատ էլ ամսվա մեջ երկու անգամ թեստ հանձնեն: Գոնե դա անվճար լիներ»,- ասաց մեր զրուցակիցը:
«Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները» թեմայով քննարկման ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցին լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյոք հասարակական տրանսպորտով չե՞ն երթևեկում, չե՞ն տեսնում նստարանների փոշին, կեղտը, երբ շարունակ խոսում են ախտահանման, պատվաստման մասին:
«Ընտրություն կա: Խնդիրը չի գնում որևէ մեկին պատժելու մասին: Խնդիրը գնում է հետևյալի մասին: Մենք պետք է ապահովենք վարակի տարածման կանխարգելումը աշխատավայրերում, այդ թվում՝ և՛ բնակչության, և՛ աշխատավայրերում: Դրա համար կարգավորումը մտցված է և կա ընտրություն՝ կա՛մ մարդը թեստ է հանձնում, կա՛մ մարդը պատվաստվում է: Սա իր ընտրությունն է: Որը ուզում է, նա էլ կարող է ընտրել»:
«Ոչ մի գործատու, համաձայն Աշխատանքային օրենսգրքի 132 հոդվածի, իրավունք չունի թեստի կամ պատվաստման դեպքում աշխատակցին ազատել աշխատանքից»,- «Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի հրամանին:
«Արդյո՞ք մենք ունենք որոշակիություն 2022թ. համար Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ, որովհետև, եթե ես ճիշտ եմ հիշում, այս պահի դրությամբ, անգամ 2021թ. մասով մենք ստիպված ենք եղել 3-4 ամիսը մեկ լրացուցիչ որոշումներ կայացնել ռուսական կողմի հետ միասին»,- հիմնվելով միջազգային շուկայում գազի գնի աննախադեպ բարձրացման, Ռուսաստան-Բելառուս գազի կոնկրետ սակագնի պայմանավորվածության և երեկ կայացած Գազպրոմ-կառավարություն հանդիպման հանգամանքների վրա՝ այսօր կառավարությանը հարցով դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Այսօր 8-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ կայացավ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցն առնչվում էր Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի տեղադրած ոստիկանական անցակետին:
Մի խումբ բժիշկներ ի աջակցություն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ այսօր կրկին հավաքվել էին գլխավոր դատախազության մոտ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արմեն Չարչյանը այս գիշեր կալանավայրից գրեթե անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Բժիշկները ցանկանում էին հանդիպել գլխավոր դատախազի հետ՝ նրան ներկայացնելու Չարչյանի առողջական վիճակը, որը, իրենց պնդմամբ, անհամատեղելի է կալանավորման հետ:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը կարճելու վերաբերյալ պաշտպանների, դատախազների և տուժող կողմի ներկայացուցչի բողոքների քննությունը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանն այս գիշեր կալանավայրից գրեթե անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, առողջական վիճակում կան բարդացումներ, թոքաբորբ ու ավելացվել է ինսուլինի չափաբաժին: Չարչյանին տեսակցելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների, դատախազների և տուժող կողմի ներկայացուցչի բողոքների քննությունը:
«Փողն ու իշխանությունը ոչինչ են» վերտառությամբ ելույթով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում հայտարարությունների ժամին: Աղվան Վարդանյանը նախ հիշեց 22 տարի առաջ Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ մի դեպք:
«Ես կուզենայի այս ամբիոնն օգտագործել մի շատ հետաքրքիր իրողության մասին ձեզ հետ կիսվելու համար»,- ԱԺ ամբիոնից հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ ցավ հայտնելով, որ ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ դահլիճում չէ և չի կարողանա լսել «իր համար հետաքրքրական ինֆորմացիան»:
«Ես մի ճշգրտում կատարեմ Ձեր արձագանքում: Ես վկայակոչեցի 6-րդ գումարման ժամանակ իմ՝ այս ամբիոնից հայտարարության տեքստը, որն այն ժամանակ շարունակում էր օգտագործվել: Դուք հիմա ժամանակները մի երկու գումարում առաջ բերեցիք, այդպես չեմ ասել, դա եմ ասում: Իսկ մնացածի հետ համաձայն եմ, այո: Իսկ այն ժամանակ արդարադատություն էր, Էլինար ջան, երբ որ իմ դեմ ցուցմունք տված ոստիկաններին ես չէի էլ տեսել: Եվ մեր որևէ գործընկերոջ…
Ազգային Ժողովի հերթական քառօրյայի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է: Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանը:
6 ամիս անց Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կրկին շրջանառության մեջ է դրվել Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնելու և վարչապետին ենթակա մարմինների շարքում ներառելու նախագիծը:
Տևական ժամանակ է՝ Հայաստանի անձնագրային բաժանմունքները քաղաքացիներին չէին տրամադրում կապույտ անձնագրեր: Այս ընթացքում անձնագրային բաժանմունքները չէին ընդունում նաև անձնագիր ստանալու դիմումները և հորդորում էին քաղաքացիներին անձնագրային բաժիններ մոտենալ սեպտեմբեր ամսվա վերջին: Ոստիկանությունից միայն հայտնում էին, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ առաջացել է մատակարարման խնդիր: