Դատախազությունը չի հերքում Դավիթ Տոնոյանի հնարավոր ձերբակալման մասին տեղեկությունը

168.amն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խուզարկություն է իրականացվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տանը, և, ըստ մեր տեղեկությունների, խուզարկվել է նաև Տոնոյանի մոր բնակարանը, որտեղ նա ապրում է դստեր հետ:

Մամուլում նաև տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե տան խուզարկությունից հետո Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է: Գլխավոր դատախազությունից 168.am-ին տեղեկացրին, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալության լուրի առնչությամբ տեղեկատվություն չի տրամադրվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930