Քովիդ հակամարմիններ ունենալը չի բացառի պատվաստումը. Անահիտ Ավանեսյան

Հոկտեմբերի 11-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսով վարակվելուց, ապա առողջանալուց հետո որքան ժամանակ հետո է անհրաժեշտ թեստ հանձնել, ասել էր.

«Հիվանդանալուց հետո, թեստը դրական լինելուց հետո 3 ամսվա ընթացքում մենք չենք պարտադրում անձին ՊՇՌ թեստ հանձնել, և 3 ամիսը լրանալուց հետո է նրա համար այս կանոնը մտնում ուժի մեջ»:

Այսինքն՝ Քովիդ դրական թեստ ունեցող մարդիկ 3 ամիս կարող են չթեստավորվել, և դրա մասին մենք իմանում ենք միայն այդ մասին հարցը հնչելուց հետո:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը Ավանեսյանից խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ այս որոշման մասին ավելի վաղ չէին հայտնում, ու եթե նույնիսկ քննարկումներ կային, ինչո՞ւ ավելի վաղ չէր հանրայնացվում:

«Որոշումները հրապարակվում են այն ժամանակ, երբ ամփոփվում է փորձագիտական կարծիքը, մասնագետների ամբողջական վերլուծությունը, և դրա հիման վրա արդեն փոփոխություններ են արվում տվյալ իրավական ակտերում: Մենք ունենք նման արձանագրված դեպքեր, երբ մարդը կորոնավիրուսային վարակով վարակվել է և անգամ սիմպտոմներն անհայտանալուց հետո դեռ որոշ ժամանակ այսպես դրական ՊՇՌ արդյունք է ունենում: Եվ այս կեղծ դրական արդյունքներից խուսափելու համար, և հասկանալով, որ առաջին 3 ամիսների ընթացքում, իհարկե, ցուցված է և ցանկալի է պատվաստվելը, բայց դա դեռ պարտադիր բնույթ չի կրի»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Այս ընթացքում որոշ բժիշկներ բարձրացնում են այն տեսակետը, որ քանի դեռ քաղաքացու մոտ առկա է Քովիդի նկատմամբ հակամարմինների բարձր ցուցանիշ, ապա պատվաստման անհրաժեշտություն չկա: Հարցին, արդյո՞ք նախարարությունը քննարկում է այդ հարցը, ու ի՞նչ են առհասարակ պլանավորում անել այդ առնչությամբ, Ավանեսյանն արձագանքեց.

«Քննարկումներ մշտապես եղել են, մենք մոնիտորինգ ենք անում առկա գիտական բոլոր պարբերականներում հանդես եկող հոդվածները, բայց մինչ այս պահն էլ չկա որևէ ցուցանիշ, որը մեզ կհուշի, որ այս շեմից բարձր հակամարմինները մեզ պաշտպանում են, ցածրը՝ չեն պաշտպանում, կամ ժամանակի ընթացքում ինչ արագությամբ է  փոխվում այդ իրավիճակը: Դրա համար նման փոփոխություն այս պահին չի նախատեսվում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս