Իսկ դու ո՞վ ես… Ընդհանրապես ծնկների վրա կանգած բանակցելն ուղղակի հարմար չէ, չի՛ ստացվելու. Ռոբերտ Քոչարյան

44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին նվիրված մամուլի ասուլիսի մեկնարկին ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ներածական խոսքում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու թեզին:

«Մենք հիմա խոսում ենք խաղաղության դարաշրջան բացելու մասին տարածաշրջանում։ Սա է թեզը: Ուղղակի հարց է առաջանում` գիտե՞ք, լո՞ւրջ, իսկ դու ո՞վ ես… Չէ, իրականում, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելու և նման նպատակներ հետապնդելու ժամանակ։ Ամենից զավեշտալին գիտե՞ք ինչն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջ չես նստած: Այսօր դու ինքդ այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության: Դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն  վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես։

Եվ այստեղ ևս մեկ հանգամանք` չես կարող խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, եթե չես կարողանում այդ խաղաղության դարաշրջանը հաստատել քո սեփական երկրում և չես արել որևէ քայլ այդ նպատակին հասնելու համար` հատկապես պատերազմից հետո և հատկապես պատերազմի հոգեբանական հետևանքները շտկելու համար։ Հիմա կարելի է ինչ-որ բան փոխել այս ամեն ինչի մեջ, իհարկե կարելի է, այս մարդիկ պետք է գնան։

Ընդհանրապես ծնկների վրա կանգած բանակցելն ուղղակի հարմար չէ, չոքած ուղղակի հոգնում է մարդ. չի՛ ստացվելու… Եվ հատկապես դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ, ուղղակի չես կարող բանակցել, չի՛ ստացվում, չի՛ ստացվելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս