«Սերժ Սարգսյանը նոր հասկացավ, որ իսկապես իրավիճակն անկառավարելի է դառնում». Արամ Կարապետյան

«Չգիտեմ՝ ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ մի անգամ ասել է, որ նախագահ Սերժ Սարգսյանն այս սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով ինքն իրեն «գցելու է կրակի մեջ», քանի որ քաղաքական համակարգն այնքան «զարգացած չէ», որ նա կարողանա ստվերային կառավարում իրականացնել:

«Սերժ Սարգսյանն ասում է՝ գնամ ստվերային տեղ նստեմ, այդ կիսելը լինի, բայց դուք պաշտոնական պատասխան տաք, հիմա ինչպե՞ս եք կարծում, Հայաստանի քաղաքական էլիտայից որևէ մեկը կես տարուց ավելի իշխանություն ունենա, կհամաձայնվի՞ դրա հետ: Սերժ Սարգսյանը նոր հասկացավ, որ իսկապես իրավիճակն անկառավարելի է դառնում՝ ուժայիններն ասում են՝ դուք ամեն ինչ անում եք, մենք փողոցում գնում ենք, ժողովրդին ծեծում ենք, մեր միջոցով եք պահում իշխանությունը: Պարոն Սերժ Սարգսյան, մեռանք գոռալով, որ պառլամենտական պետություններում չկայացած քաղաքական համակարգի պարագայում ուժայինների դերը մեծանում է: Հիմա ուժայինները ճիշտ են ասում՝ «դուք կյանքը վատացնում եք, մենք գնում ենք, մարդկանց դուբինկեքով ծեծում ենք, ու դուք ոչ մի քաղաքական գործողություն չեք կատարում»:

Ու եթե Սերժ Սարգսյանը ռեալ իշխանություն չունենա, այդ մի խումբն էլ է գումարվելու այն մյուս խմբին: Եթե այսպես գնաց՝ սոցիալական բունտերի քանակը Հայաստանում աճելու է»,- նշեց Ա. Կարապետյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս