«Դրությունն, իրոք, լարված է ու հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերզամի նախօրյակը». Արման Նավասարդյանը՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

«Նոյեմբերի 24-ից հետո խիստ լարված են հարաբերությունները Թուրքիայի և Ռուսատանի միջև, բայց չեմ կարծում, որ պատրեզմական գործողություններ լինեն, բայց սա կունենա լուրջ հետևանքներ տարածաշրջանային ուժերի հարաբերակցության փոփոխության վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Խոսելով Ռուսաստանի քաղաքական քայլերի մասին՝ Ա.Նավասարդյանը նշեց, որ եթե ՌԴ-ն բացահայտ գործողությունների չդիմի, ապա կօգտագործի այնպիսի մի գործոն, ինչպիսին քրդական հարցն է. «Քանի որ քրդական հարցը շատ սրված է և այստեղ հավանաբար Ռուսաստանը կօգտագործի այդ գործոնը»: Ա. Նավասարդյանի խոսքով, դրությունն իրոք լարված է, ու «զարմանալի կերպով հիշեցնում է այն դրությունը, որը կար Առաջին համաշխարհային պատերզամի նախօրյակին»:

«Թե ինչքան կշարունակվի այս դրությունը, ես չգիտեմ, բայց Թուրքիան չի գնա ռազմական գործողությունների մի քանի պատճառներով՝ նախ, ՆԱՏՕ-ն նրան չի աջակցի, ԱՄՆ շահագրգռված չէ պատրազմական գործողություններով, Ռուսաստանը չի գնա դրան, քանի որ ՆԱՏՕ-ն ստիպված կմտնի այս ամենի մեջ, ինչը նրան ձեռք չի տալիս»,-նշեց Ա. Նավասարդյանը: Նա նկատեց, որ Ադրբեջանի վիճակը բավական ծանր է այն առումով, որ նա մնացել է «երկու քարի» արանքում.

«Նա դժվարանում է իր հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, իսկ դա Ռուսաստանը չի ներում: Ադրբեջանը նաև մեծ խնդիրներ ունի Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան ասում է՝ եթե ես քեզ օգնում եմ Ղարաբաղյան հարցում, դու էլ պետք է ճանապարհ բացես դեպի Կասպից ծոց: Թե ինչպես դեպքերը կզարգանան, ոչ ոք չի կարող երաշխավորել»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս