«Ռուսաստանը կարողացավ հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերությունը». Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ ռուս-թուրքական հարբերությունների վատթարացումը լավ չի ազդի հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ չի կարծում, թե «կարմիր գիծն» այս հարցում կանցնեն: «Կարևոր է այն, որ մյուս մեծ պետությունները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, կարծես թե այս հարցին նայում են բավականին սթափ: Այսինքն՝ ԱՄՆ-ն որևէ կերպ չի խրախուսում Թուրքիայի ռազմական գործողությունները տարածաշրջանում: Ռուսաստանն իր հերթին շահագրգռված չէ դրանով, նա նոր ճակատ չի ուզում բացել: Այնպես որ, հայ-ադրբեջանական լայնամաշտաբ գործողություններ, ես կարծում եմ, որ չեն լինի»,- նշեց Ա. Նավասարդյանը:

Հարցին՝ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումո՞վ է պայմանավորված, որ տանկի կիրառմամբ հարձակում եղավ Ադրբեջանի կողմից, թե՞ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվելիք հանդիպմամբ, Ա. Նավասարդյանը պատասխանեց, որ դա պայմանավորված էր թե՛ մեկով, թե՛ մյուսով: Հարցին էլ, թե մեր արձագանքն ինչպիսի՞ն պետք է լիներ, արդյոք պե՞տք է ՀԱՊԿ-ին դիմեինք, Ա. Նավասարդյանն այսպես պատասխանեց. «ՀԱՊԿ-ն ցույց տվեց, որ շատ չկայացած, թույլ կազմակերպություն է ու միասնական հանդես չի գալիս իր պարտականութուների կատարման ուղղությամբ: Նազարբաևը իրեն համարւմ է իսլամական աշխարհի ջատագով, Լուկաշենկոն այս թոհուբոհի մեջ ժամանակ է գտնում ընդունել Ալիևին: Այս ամենն ունի իր ուսուցողական կոմղը: Ռուսաստանը կարողացավ հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերությունը: Կարծում եմ, պետք է խելացի դիվանագիտական քաղաքականություն վարել, շատ չոգևորվել ու սթափ գնահատել այն իրավիճակը, որը ստեղծված է: ՀԱՊԿ-ը իրեն ցույց է տվել, նա ոչինչ չի անի»: Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ Շուշան Խաթլամաջյանն էլ նկատեց, որ այս իրավիճակում մեր դիվանգիտության համար բազմաթիվ խնդիրներ են ծագում:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվելիք հանդիպման մասին՝ նա նշեց, որ պարզ է, որ ամառվանից հատկապես Ադրբեջանը տրամադրված չէ այդ հանդիպմանը, քանի որ այն իր հարձակվողի վարկանիշը կիջեցներ: «Այս անգամ, վախենամ Ադրբեջանը՝ ընդօրինակելով Թուրքիայի դիվանագիտական խաղին, նույն բանը անի: Եթե հիշեք Լավրովի և Չավուշօղլուի հանդիպումը… բազմիցս Չավուշողօլուն խնդրեց հանդիպել Լավորվի հետ, իսկ հետո հայտարարեց այն, ինչ ասել էր Թուրքիայի դիվանագիտությունը: Կասկածում եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա: ՞Ինչ կունենանք դրանից հետո՝ չեմ կարծում, որ իրավիճակը կփոխի դեպի լավը: Տպավորություն է ստեղծվում՝ իրավիճակը հացնելու են ինչ-որ թեժ կետի»:

Տեսանյութեր

Լրահոս