ՀԱԿ-ի ստորագրահավաքին դեռևս միացել է 15 պատգամավոր

Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ այս պահի դրությամբ առկա են 15 պատգամավորների ստորագրություններ:

ՀԱԿ խմբակացությունից ստորագրահավաքին միացել են խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, քարտուղար Արամ Մանուկյանը, պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, չեն ստորագրել պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Լյուդմիլա Սարգսյանը: «Ժառանգություն» խմբակցությունից միացել են Թևան Պողոսյանն ու Զարուհի Փոստանջյանը, միացել են նաև ԲՀԿ խմբակացության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը: ՀԱԿ-ի ստորագրահավաքին միացել է նաև ՕԵԿ խմբակցությունը: Նշենք նաև, որ պատգամավորները ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին կարող են միանալ մինչև դեկտեմբերի 18-ը:

Տեսանյութեր

Լրահոս